ԱԺ հանրապետական պատգամավոր Արթուր Գևորգյանը կառաջադրվի Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններից։

 

Lրագրողների դիտարկմանը` ռեյտինգային ցուցակներում նույն թիմի թեկնածուները պայքարելու են իրար դե՞մ, Արթուր Գևորգյանը նշեց, որ ցանկացած ոլորտում մարդ պայքարի մեջ է, բայց իրար դեմ իրենք պայքարի մեջ չեն։

 

«Իմ ընտրատարածքում միշտ եղել են բացառապես արդար ընտրություններ, որի մասին փաստում են իմ բոլոր ցուցանիշները։ Դրա արդյունքում՝ ես ստացել եմ Երևան քաղաքում առավելագույն քվեները։ Հիմա էլ բարոյական չեմ համարում, որ չարդարացնեմ ընտրողների ձայները»,-լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ իր ընտրատարածքում ընտրությունները միշտ են եղել արդար, իսկ ստացած քվեները մշտապես հաջողվել է արդարացնել։

 

Պատգամավորը նշեց, որ թեև չի ճանաչում իր բոլոր մրցակիցներին, բայց նրանց բոլորին էլ համարում է ուժեղ. «Ես պրոֆեսիոնալ սպորտսմեն եմ և բոլորին էլ մրցակից եմ համարում ու բոլորին էլ լուրջ եմ վերաբերվում»։

 

Անդրադառնալով մամուլի հրապարկումներին, թե առաջադրվում է, սակայն բիզնեսը տեղափոխում Միացյալ Նահանգներ, պատգամավորն ասաց, որ ինքը բազմիցս ասել է և պնդում է, որ չի կարելի հավատալ ասեկոսեներին. ինչքան մոտենան ընտրությունները, այնքան նման խոսակցությունները շատանալու են»: