Mediamall.am ը ամփոփում է թետրվարի 6-ի աշխատանքային երկուշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Օրվա սկզբին ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը ներկայացրեց սահմանում տիրող իրավիճակի մասին:

 

Օրվա կեսին սահմանից ստացվեցին արդեն ողբերգական լուրեր: Թշնամին հայ զինծառայող է սպանել:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

 

Այսօր մեկնարկեց 5-րդ գումարման Ազգային ժողովի վերջին՝ գարնանային նստաշրջանը:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ խոսելիս ասել է, որ իրենք ռեյտինգայինից չեն վախենում:

 

ԱԺ պատգամավոր, նախկին բռնցքամարտիկ Արթուր Գևորգյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը բոլորին էլ համարում է իրեն մրցակից:

 

Անցնեք վերլուծություններին:

 

Դավիթ Բաբանովը գրում է.

 

Ընտրողը պետք է նայի անցյալին, ուսումնասիրի քաղաքական ուժերի առաջխաղացման դինամիկան ու խելամտորեն համադրի խոսքերը՝ գործերի հետ. մի փոքր խորագիտությունն ու խորաթափանցություն, այս իմաստով, քաղաքացուն չէր խանգարի. քվեարկելիս պետք է առաջնորդվել ոչ թե էմոցիաներով, այլ՝ կոնկրետ սկզբունքներով և ընտրել այն ուժին, որը գործնական հարթությունում է ապացուցել՝ խոսքը գործ է…


Ամբողջությամբ՝ «Քաղաքացիներից պահանջվելու է առավելագույն զգոնություն…» վերլուծությունում:

 

Ստելլա Խաչատրյանն էլ գրում է.

 

Քաղաքական սերդափոխությունը, նախևառաջ՝ նոր մտածողությամբ և տեսլականով, կառավարման ինովացիոն գիտելիքներով և հմտություններով, ինչպես նաև երկրի առջև ծառացած խնդիրների լուծման առումով արդյունավետ մեթոդների տիրապետող մարդկանց պատվիրակումն է պետական կառավարման համակարգ և քաղաքական, ներկայացուցչական մարմիններ:

 

Մանրամասները՝ ԱՍՅՏԵՂ:

 

Օրվա մյուս կարևոր իրադարձություններին , ժամանցային անցուդարձին ու բլոգոսֆերայի գրառումներին ծանոթացեք, ընթերցելով Mediamall.am կայքը: