Փետրվարի 7-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 148-րդ կմ-ին Ford Transit մակնիշի 11 UU 375 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Խ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և հայտնվելով Դարբ գետի ափին' շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր՝ 1993 թ. ծնված Գ. Հ.-ը տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: