«Bitherm»-ը առաջին հայկական բրենդն է շինարարության ոլորտում, որը մասնակցեց Մոսկովյան «Aquatherm Moscow 2017» միջազգային 21-րդ հեղինակավոր ցուցահանդեսին:

 

Փետրվարի 7-ից 10-ը Մոսկվայում անցկացվում է Aquatherm Moscow (ակտիվ հղում) ցուցահանդեսը, որը 2008-ից կազմակերպվում է ռուսական շուկայում Reed Exhibitions և ITE ընկերությունների կողմից: Այն առաջատար տեղ է գրավում ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման, սանիտարական համակարգի ոլորտներում:

 

Aquatherm Moscow-ը բացառիկ հարթակ է, որը ներգրավում է այն հատվածին, որն ապահովում է շուկայի մասնակիցների՝ արտադրողների, մատակարարների, վաճառողների և վերջնական սպառողների արդյունավետ համագործակցությունը: Այստեղ Bitherm խողովակների հարևան տաղավարներում ներկայացված են նաև մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ, ինչպիսիք են՝ BAXI, Merlin, Aquatechnik.․

 

Անդրադառնալով Aquatherm Moscow 2017 միջազգային 21-րդ ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցող Bitherm խողովակների առանձնահատկություններին՝ կարևոր է ընդգծել, որ Bitherm խողովակները պատրաստվում են գերմանական նորարար տեխնոլոգիաներով և բարձրորակ հումքից, ինչի շնորհիվ ունեն 10 աստիճան դիմացկունություն: Bitherm խողովակներն ու դետալները ստացել են նաև միջազգային մի շարք հավաստագրեր, որոնք ևս վկայում են հայրենական արտադրանքի բարձրորակ լինելու մասին։