Մ-2 ավտոճանապարհի Մասիս-Արտաշատ հատվածում փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենա է կողաշրջվել, կա տուժած:

 

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մասիս-Արտաշատ հատվածում «էդռադ» ռեստորանի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 34 AD 880 պետհամարանիշով (վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

 

Մինչ փրկարարների' կանչի վայր հասնելը ուղևոր' Ք. Ծ.-ին հոսպիտալացրել են Մասիս քաղաքի ԲԿ-ում: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

 

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: