Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի պատգամավոր Դիլեք Օջալանն ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացնում է կուսակցության կանանց թևը:

Դիլեք Օջալանը ձերբակալվել էր Աթաթուրքի անվ. օդանավակայանում, որտեղից պետք է մեկներ Իտալիա' Միլան: Նրա դեմ հետաքննություն է իրականացվում «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» հիմնավորմամբ: Շանլըուրֆայի դատախազությունը նրա համար պահանջում է մինչև հինգ տարվա ազատազրկում:

Դատարան տարվելուց և այնտեղ ցուցմունք տալուց հետո Դիլեք Օջալանն ազատ է արձակվել:

Նշենք, որ Դիլեք Օջալանը Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զարմուհին է: