Հայաստանի ագային հավաքականի ֆուտբոլիստ Հրայր Մկոյանը բաց է թողել «Էսթեղլալ»-ի հերթական հանդիպումը:

Ասիական Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Էսթեղլալ»-ը ուժերը չափել է «Ալ-Սադ»-ի հետ և հաղթել 4:3 հաշվով' հետխաղյա 11-մետրանոց հարվածների շնորհիվ:

Հրայր Մկոյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել խաղին:

Իրանական թիմը շարունակում է պայքարը ասիական Չեմպիոնների լիգայում: