Ընդամենը 6 օր առաջ Արարատի մարզպետ նշանակված Արամայիս Գրիգորյանի պաշտոնավարման շուրջ սկանդալ է առաջացել:

 

Բանն այն է, որ մարզպետն իր մոտ է կանչել Արտաշատի պոլիկլինիկայի տնօրենին և մեղադրել ընտրական հակաքարոզչություն իրականացնելու մեջ, որին հաջորդել է նրա՝ աշխատանքից հեռացումը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանը նկարագրեց իրավիճակը և պատմեց, թե ինչ է խոսել մարզպետի հետ.

 

«Ինձ ասաց, որ կոլետիվից գրավոր դիմում-բողոքներ են ստացել առ այն, որ ես ընտրությունների վերաբերյալ հակաքարոզչություն եմ իրականացնում պոլիկլինիկայում: Ես ասացի, որ աշխատում եմ որպես բժիշկ և հակաքարոզչություն անելու ոչ մի մտադրություն չունեմ, ոչ էլ ինձ հետաքրքրում են այդ ընտրությունները»,- ասաց Սերինե Հայրապետյանը` ավելացնելով. «Ես չգիտեմ, թե ում դեմ է գնում հակաքարոզչությունը, միայն այդ մի քանի խոսքն ասաց և ազատեց աշխատանքից»:

 

Սերինե Հայրապետյանն ապացույց է պահանջել մարզպետից, քանի որ դա համարվում է զրպարտանք: Սակայն սրան ի պատասխան՝ մարզպետն ասել է, որ ինքն ապացուցելու ոչինչ չունի: 

 

Այժմ, բարկացած կոլետիվը գործադուլ է հայտարարել՝ պահանջելով ապացույցներ ներկայացնել, որպեսզի տեսնեն, թե կոլեկտիվից ո՞վ է ներկայացրել դիմում-բողոքը:

 

Սերինե Հայրապետյանը կասկած չունի, որ նման բան է եղել, և այս պահին պոլիկլինիկայի անձնակազմը ստորագրահավաք է կազմակերպել՝ ապացուցելու համար, որ նման բան չի եղել: Պոլիկլինիկայի տնօրենը նշեց, որ հիմա գնում են մարզպետի մոտ:

 

Սերինե Հայրապետյանը տեղեկացրեց նաև, որ մարզպետն իրեն չի հրահանգել աշխատել ՀՀԿ-ի համար, թեպետ նման լուր է տարածվել:

 

Սոնա Հարությունյան