Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում խստագույնս զգուշացրեց գերատեսչությունների ղեկավարներին՝ արգելելով պետական ռեսուրսն օգտագործել քարոզչության նպատակով:

 

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում  պատասխանելով հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված վարչապետի նախազգուշացումը  և արդյո՞ք դա չի փաստում, որ գերատեսչությունների ղեկավարներն արդեն կիրառել են իրենց վարչական ռեսուրսը, պատասխանեց. «Մենք միշտ էլ ասել ենք այդ մասին, ՀՀԿ խորհրդի կազմում մշտապես ասել ենք, որ մեզ համար առաջնահերթություն է միջազգային բոլոր  նորմերին համապատասխան ընտրություններ կազմակերպելը, դա նորություն չէր և որևէ մեկի անօրինական գործողությունները մեզ պետք չեն»:  

 

Իսկ ինչո՞ւ են խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ մարզպետներն ակտիվացել հարցը պատգամավորը թողեց անպատասխան:

 

Հիշեցնենք, որ վարչապետի՝ նման նախազգուշացման համար հիմք են հանդիսացել մամուլում առկա հրապարակումները: