Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել:

 

Այս պահին ՀՔԾ-ի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի՝ «հաց բերողի»:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ բողոքի ակցիային մասնակցում են ինչպես Արթուր Սարգսյանի հարազատներն, այնպես էլ նրան սատարող քաղաքացներ և լրագրողներ:  

 

Մենք փորձեցինք Արթուր Սարգսյանի փաստաբան Տրգրան Եգորյանից որոշակի մանրամասներ ստանալ գործի քննությունից, փաստաբանը, սակայն, հրաժարվեց որևէ տեղեկատվություն հաղորդել՝ հայտնելով, որ մեկ ժամվա ընթացքում Սարգսյանի գործի ընթացքի մասին տեղեկատվություն կհրապարակի իր ֆեյսբուքյան էջում:

 

Հիշեցնենք, որ  Արթուր Սարգսյանը կանչվել էր ՀՔԾ, որից հետո դատարանի որոշմամբ կրկին երկու ամսով կալանավորվել էր:

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին այցելել է  ՄԻՊ-ը: 

 

Մանրամասներն՝ ավելի ուշ: