ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Մեղրու, Մարտունու և Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

 

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

 

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն