«Մենք այսօր մեզ համար ընդունելի և մեր պահանջները բավարարող դաշինք ենք ստեղծել: Դաշինքը բաց է, շարունակում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկումներն՝ իրենց հետ հետագա համագործակցության համար: Կարող ենք  համագործակցել ընդդիմադիր ուժերի հետ նաև ընտրություններից հետո: ՀՀ-ում հնարավոր պետք է լինի հասնել իշխանափոխության:

 

Իշխանափոխությունը Հայաստանում հացի և ջրի պես անհրաժեշտ է բան է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը՝ շեշտելով, որ պատրաստ են հետընտրական կոալիցիա կազմել անխտիր բոլոր ընդդիմադիր ուժերի հետ: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյոք հստակեցվա՞ծ են դաշինքի հետագա գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրները, Վարդան Օսկանյանը պատասխանցեց. «Պարբերաբար կներկայացնենք, քանի որ դա նաև օրենքի պահանջ է: Երբ կներկայացնենք, այն ժամանակ կիմանաք»:

 

Լրագրողների հարցին՝ ի՞նչ կերպ է վերաբերում դաշինքից դուրս եկած Վիկտոր Դալլաքյանի հայտարարությանը, Վարդան Օսկանյանը նշեց. «Ես որևէ մեկին չեմ ուզում այս պահին մեկնաբանել»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

 

Աղավնի Սուքիասյան

Նարեկ Ավանեսյան