«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք իրական բարեփոխումների են գնում և մշտապես իրենց կուսակցության ներկայացուցիչները եղել են պայքարի առաջին գծում. «Մենք, իսկապես, գնում ենք պայքարելու, պարոն Օսկանյանի հետ համագործակցել ենք դեռևս եռյակի շրջանակներում, Սեյրան Օհանյանը գալիս է ազատամարտից, ուստի սա փաստում է, որ հստակ գնալու ենք իշխանափոխության»:

Խոսելով Զարուհի Փոստանջյանի հետ առկա տարաձայնությունների մասին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Եթե Զարուհի Փոստանջյանը ցանկանում է միանալ մեր դաշինքային պայքարին, մենք պատրաստ ենք նրա հետ համագործակցել և նրան ընդունել դաշինք, իսկ եթե չգա, միևնույնն է՝ մեր պայքարը շարունակելու ենք»: 

Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ իրեն բավարարում է Վարդան Օսկանյանի այն խոսքը, որ Մարտի մեկի գործով պատրաստ է կանգնել դատարանի առաջ և հույս հայտնեց, որ նման պատրաստակամություն կտեսնենք նաև Սեյրան Օհանյանի կողմից:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

 

Աղավնի Սուքիասյան

Նարեկ Ավանեսյան