Փետրվարի 13-ին, ժամը 22:35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Օրրան» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ի ձախակողմյան հատվածից արգելափակումից դուրս են բերել «Lada Priora» մակնիշի 31 US 340 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Փետրվարի 13-ին, ժամը 19:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում՝ «Դաբաղի ինստիտուտի» մոտակայքում, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C» մակնիշի 34 AU 032 պետհամարանիշով  ավտոմեքենան:

***

Փետրվարի 13-ին, ժամը 19:37-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 7/5 հասցեում գտնվող հյուրանոցի բակում «Opel Astra G» մակնիշի 34 PL 365 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 PL 365 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 13-ին, ժամը 15:51-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 36-րդ կմ-ին՝ հենակետի հարակից տարածքում, «ԳԱԶ-53» մակնիշի 31 LU 704 և «Toyota Prado» մակնիշի 007 AA 79 պետհամարանիշերով ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները։

***

Փետրվարի 13-ին, ժամը 14:03-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցի տներից մեկի մոտ «Opel Astra G» մակնիշի 35 AL 455 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

***

Փետրվարի 13-ին, ժամը 13:24-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի «Կայի տակ» կոչվող լճափնյա տարածքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 34 MS 302 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր)։

***

Փետրվարի 13-ին, ժամը 05:32-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Առափնյա փողոցի վերջնամասում «1-03» ծառայության FORD մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «1-03» ծառայության FORD մակնիշի 019OR61 պետհամարանիշով ավտոմեքենան: