«Քաղաքական պլաններս ավելի հասկանալի կլինեն, երբ ընտրական գործընթացն ավարտվի և բոլորս հասկանանք՝ ով ինչ հարցում էր ճիշտ կամ սխալ»,- ապագա անելիքների մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության անդամ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը:

 

Հարցին՝ պատրաստվու՞մ է լքել կուսակցության շարքերը, Անդրեասյանը պատասխանեց, որ շարունակում է հարգել կուսակցության բազմաթիվ անդամների և չի ցանկանում շտապել նրանց հետ հարաբերությունները խզելու հարցում:

 

«Բնական է, որ կուսակցության գործունեության մեջ իմ մասնակցությունը հնարավորինս պասիվ է, բայց ապագայում կորոշեմ, թե ինչպես կլինի»:

 

Մենք հետաքրքրվեցինք՝ կուսակցության անդամների և Անդրեասյանի հարաբերություններում արդյո՞ք փոփոխություններ են եղել, ինչին ի պատասխան՝ Անդրեասյանը նշեց, որ անձնական հարաբերությունները բոլորի հետ պահպանվել են այն մակարդակով, որով կային: