Հայաստանի հավաքականի շախմատիստ Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի խոշոր միջազգային մրցաշարին:

Հայտնի են մրցաշարի 10 մասնակիցների անունները:

Մրցաշարում հանդես կգան աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Լագրավը, Վիշի Անանդը, Անիշ Գիրին և Լևոն Արոնյանը:

Միջազգային մրցաշարը կկայանա հունիսի 5-17-ը: