«Էդ թուղթը կտա՞ք, որ տեսնեմ՝ ինչ եք գրել: Տեսողությունս էլ է կառավարությունում վատացել»,- այսօր ԵՊՀ-ում վարչապետ Կարեն Կարապետյանն այսպես արձագանքեց ուսանողների կազմակերպած բողոքի ակցիային, ովքեր տարբեր գրություններով թղթեր էին պարզել, հույսով, որ վարչապետը կտեսնի ու կարձագանքի, հետո էլ՝ գուցե խնդրին լուծում տա:

Ուսանողների պահանջը մեկն էր՝ գերազանց սովորողներին հատկացվող զեղչերի վերականգնում:

Վարչապետն ուսանողներին պատասխանեց իրեն բնորոշ ոճով.
«Ես շահագրգռվա՞ծ եմ, որ մեր լավ սովորող երեխաները արտոնություններ ստանան, միանշանակ՝ այո՛:

Հնարավորություն ունի՞ մեր բյուջեն, պարզ է՝ սահմանափակ, բայց մոտիվացնե՞նք դա, միանշանակ՝ այո՛:

Ո՞նց՝ կմտածենք, կասենք»: