Փետրվարի 15-ին, ժամը 15:19-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի գյուղապետարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 6-րդ փողոցի թիվ 49 տան դիմաց կայանված «ВАЗ 2107» մակնիշի 32 SP 752 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, մարվել՝ 16:15-ին: