ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկա շաբաթ օրը հանդիպելու է նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին՝ քննարկելու համապատասխան ոլորտներում իրականացվող ծրագրերը:

Վարչապետը հաստատեց շաբաթ օրվա հանդիպումը՝ ներկայացնելով օրակարգը: «Առաջինը՝ կառավարության ծրագրի կատարումը, երկրորդ՝ հանձնարարականների կատարումը և կարգապահությունը: Երրորդը՝ ինվեստիցիոն ծրագրերը, չորրորդը՝ հանրության հետ աշխատանքը, տեղյակ պահելը, թե ինչ ենք անում և հինգերորդը՝ բարեփոխումներն ու փոփոխություններն իրենց ոլորտներում, ինչի մասին խոսել ենք, պայմանավորվել ենք: Այն ծրագրերը, որոնք ասել ենք, յուրաքանչյուրը պետք է անի», - ասաց Կարապետյանը: