Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթում հաղթող են ճանաչվել դիմած երկու թեկնածուներն էլ' «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը և «Շարմ Հոլդինգ» -ի տնօրեն Ռուբեն Ջաղինյանը: Թե ով կստանձնի պաշտոնը, այժմ իրավասու է որոշել միայն հանրապետության նախագահը: «Այժմ չեմ կարող ինչ-որ բան ասել այս թեմայով, քանի որ սպասում ենք հանրապետության նախագահի որոշմանը: Հնարավոր է, որ պատասխանը հայտնի լինի առաջիկայում»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Աստղիկ Ավետիսյանը և հավելեց, որ դժվարանում է ասել՝ ում կընտրի նախագահը: