ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի, Կապանի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

 

Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: