Փետրվարի 18-ին, ժամը 16:06-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20 շենքի բակի ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 16:48-ին:

 

Մասամբ այրվել է Ա. Ք.-ին պատկանող թիթեղյա ավտոտնակի առաստաղը (15 քմ), և «Mercedes E-124 » մակնիշի 07 UU 139 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ: