Փրկարարական ծառայություն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Կարին գյուղում՝ տնակում: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սասունիկ գյուղի Կարին թաղամասի 19-րդ փողոցում գտնվող տնակում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:37-ին, մարվել՝ 07:06-ին: Այրվել են կենցաղային իրեր և տնակն՝ ամբողջությամբ (48 քմ):