Փետրվարի 19-ին, ժամը 11:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի 11-րդ փողոցի տներից մեկի քարե պարիսպը փլուզվել է (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ փլուզել է տներից մեկի քարե պարիսպի (ընդհանուր 60 քմ) մոտ 20 քմ հատվածը, իսկ մոտ 40 քմ հատվածում առկա է փլուզման վտանգ:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:

***

Փետրվարի 19-ին, ժամը 11:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Մահարու փողոցի տներից մեկի (երկհարկանի) տանիքը ձյան ծանրությունից փլուզվել է, սյուները թեքվել են դեպի հարակից տները (տուժածներ չկան). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել  մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ ձյան ծանրությունից փլուզվել է Ա. Դ.-ին պատկանող տան (կառուցված 1990 թ.) տանիքը` մոտ 190 քմ (տան դրսի առջևի պատին առաջացրել է ճաք` մոտ 2 մ երկարությամբ, 2 սմ լայնությամբ, իսկ շքամուտքի և լոգարանի առաստաղին առկա են տարբեր չափերի ճաքեր), ինչի հետևանքով բետոնյա ծածկը և քարերը պոկվել, ընկել են թիվ 105 տան տանիքի մոտ 40 քմ հատվածի վրա, վնասվել է նաև տանը կից բնակելի շինության տանիքի ծածկի մի հատվածը՝ մոտ 12 քմ, ինչպես նաև փակվել թիվ 101 տուն տանող ճանապարհը:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:

Փրկարարներն սահմանազատել են տարածքը, հատուկ տեխնիկայի օգնությամբ ապամոնտաժել և հեռացրել բետոնյա սյուները: