Պայթյուն է որոտացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի շուկայում, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել, ևս 25-ը վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը' վկայակոչելով տեղի պաշտոնական աղբյուրը, պայթեցվել է շուկայի մոտակայքում կայանված ականապատ մեքենան: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի' երկրի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության նախօրեին:

Ինչպես տեղեկացրել է քաղաքային իշխանության ներկայացուցիչը, պայթյունի պատասխանատվությունը դեռևս որևէ խմբավորում չի ստանձնել: Ականատեսների խոսքով' պայթյունի հետևանքով շուկան ավերվել է: