Ուկրաինայի նախագահի վարչակազմի շենքի մոտ հանրահավաք է անցկացվում՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հետ առևտրային հարաբերություններն օրենսդրական մակարդակով արգելելու պահանջով։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։

Նշվում է, որ ակտիվիստները չեն խախտում հասարակական կարգը։

Ուկրաինական իշխանություններն ավելի վաղ քննադատել էին շրջափակման կազմակերպիչների գործողությունները՝ հայտարարելով, որ Դոնբասից ածխի մատակարարումները հանդիսանում են օրինական, քանի որ տեղի բոլոր ածխաարդյունահանող ձեռնարկությունները գրանցված են Կիևի կողմից վերահսկվող տարածքներում և հարկեր են վճարում Ուկրաինայի պետական գանձարան։ Միևնույն ժամանակ շրջափակման փաստով իրավապահները քրեական գործեր են հարուցել, սակայն երկաթուղային վագոնների շարժի ապաարգելափակման որևէ փորձ իշխանությունների կողմից չի ձեռնարկվել։