Այսօր Արցախում ընթանում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որին հետևելու համար Արցախ են ժամանել դիտորդներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

 

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման նախագահական համակարգին։ Ներկայիս սահմանադրությամբ ԼՂՀ-ում կառավարման կիսանախագահական համակարգ է գործում։

 

Առաջարկվող բարեփոխումների նպատակն է մարդու ազատությունների և հիմնարար իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության, իշխանության ճյուղերի միջեւ հավասարակշռության ամրապնդումն ու բարելավումը, ինչպես նաեւ պետական կառավարման արդյունավետության բարձրացումը։