«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոոուրինյուն մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը:

Հիշեցնենք, որ մանչեսթերյան թիմի մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսի»-ն:

«Կարծում եմ` «Չելսի»-ն հիմա մտածում է միայն Անգլիայի գավաթի և մեր դեմ խաղի մասին, քանի որ արդեն հաղթել են առաջնությունում և այլևս ոչ մի բանի համար չեն պայքարում: Գավաթը նրանց համար կարևոր է: Իսկ ես պետք է թիմին պատրաստեմ «Սենթ Էթյեն»-ի դեմ խաղին, լիգայի գավաթի խաղարկությանը, պետք է պայքարենք ԱՊԼ-ի քառյակում հայտնվելու համար: «Չելսի»-ի դեմ հանդիպումը տեղի կունենա հաջորդ ամիս, այդ պատճառով էլ չեմ ցանկանում դրա մասին խոսել հիմա»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է Sports Mole-ը: