Արցախում շարունակում է ընթանալ Սահմանադրական հանրաքվեն: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը քիչ առաջ 3/3 ընտրատեղամասում կատարեց իր ընտրությունը: 

Մինչ այս պահը՝ ընտրության են գնացել նաև Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր՝ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը: 

Արցախի ԿԸՀ-ի տեղեկացմամբ՝ Ժամը 11.00-ի դրությամբ՝ Արցախում հանրաքվեին մասնակցել է 19. 475 քաղաքացի: 

«Փետրվարի 20-ը սկիզբ դրեց մեր ազգային-ազատագրական շարժմանը և պետականության վերակերտմանը: Այս տոնական օրը, ձեզ հետ միասին, մասնակցում ենք կարևորագույն և նշանակալի իրադարձության, ինչպիսին հանրաքվեն է: Մենք գտնում ենք, որ սա քայլ առաջ է մեր պետականաշինության գործում»,- ասել է Բ. Սահակյանը: