Շարժայում շարունակվում է ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարը:

Այսօր տեղի կունենա մրցաշարի երրորդ տուրը:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով ուժերը կչափի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Հիշեցնենք, որ առաջին 2 տուրերում Արոնյանը միավոր է կիսել Եվգենի Տոմաշևսկու և Մայքլ Ադամսի հետ: