ԼՈւՐԵՐ.com-ը Արցախի ԿԸՀ-ից տեղեկանում է, որ հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14:00-ի դրության Արցախում սահմանադրության hանրաքվեին մասնակցել է 48 115 քաղաքացի կամ ընտրողների 46,82 տոկոսը:

 

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ որևէ խախտման մասին ահազանգ չեն ստացել, գործում է թեժ գիծ: