Հայաստանի գործող նախագահի քաղաքականությունը որեւէ կապ չունի ընտրությունների կեղծման հետ: Ինչ կեղծիք, եթե ընդդիմության թեկնածուն մեր քաղաքուն 47 տոկոս ձայն է ստացել: Այդ մասին հայտարարել է Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը' «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը:

«Ընդդիմության որեւէ թեկնածու մեզ մոտ 30 տոկոսից ավելի ձայն չի ստացել եւ չէր կարող երազել այդ մասին: Դուք ինքներդ էլ կասկածում էիք, որ անգամ երկրորդ տեղը կզբաղեցնեք: Եւ մեր քաղաքում ձեր խոշոր ընտրազանգվածը ժողովրդավարության, մեր նախագահ Սերժ Սարգսյանի վաստակն է»,- ասել է Քաջարանի քաղաքապետը:

Իր հերթին Հովհաննիսյանը հայտարարել է, թե ընտրությունների արդյունքները եկղծվել են իշխող ռեժիմի կողմից, եւ դրա համար պետք է պատասխան տան բոլորը, այդ թվում քաղաքապետերն ու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: «Սյունիքն ու Զանգեզուրը ոչ մեկին չեն պատկանում: Իսկ հասկանում է դա արդյո՞ք մարզպետը»:

Քաջարանի քաղաքապետի պատասխանը ռոմանտիկ էր. «Ես ասեմ ձեզ. Մարզպետը թողեց իր ապահովված կյանքը, որ ծառայի... Պարոն Խաչատրյանը շատ հարգված է ժողովրդի մեջ, նա հպարտ արծիվ է»: