Փետրվարի 20-ին, ժամը 18:26-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 40-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi IO» մակնիշի 34 SQ 582 պետհամարանիշի ավտոմեքենան: