Ապրիլին 2-ին խորհրդարանական ընտրություններն են: Մինչ այդ, քաղաքական տարբեր ուժեր ձևավորում են նոր դաշինքներ և կուսակցությունների ներսում վերադասավորումներ կատարում: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը հարցումներ իրականացրեց՝ պարզելու՝ եթե ընտրությունները նշանակված լինեին առաջիկա կիրակի օրը, քաղաքացիները ու՞մ կտային իրենց ձայնը: Հարցումներից պարզ դարձավ, որ հասարակության մի մասը պատրաստվում է ընտրել «Ծառուկյան» դաշինքին՝ վստահաբար նշելով, որ Գագիկ Ծառուկյանն այն մարդն է, ով կիրականացնի իր տված խոստումները, հանրության մի մասն էլ դեռ չի կողմնորոշվել, թե ում կտա իր վստահության քվեն։