Արցախն այլևս նոր Սահմանադրություն ունի: Երեկ տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով՝ սահմանադրական հանրաքվեին այո է ասել ընտրողների մեծամասնությունը՝ 87, 6 տոկոսը, ոչ՝ ընտրողների 9,7 տոկոսը: 

 

ԼՈւՐԵՐ.com-ն Արցախի ԿԸՀ-ից տեղեկանում է, որ  գիշերը ժամը 3.00-ի դրությամբ և նախնական տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող 103.793 քաղաքացուց քվեարակությանը մասնակցել է 79.428-ը, «այո»-ի կողմնակից է եղել  69.540 ընտրող, իսկ «ոչ»-ի՝ 7686:  Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2202, կամ՝ քվեաթերթիկների 2,8 տոկոսը: 

 

Սահմանադրական փոփոխություններով՝ Արցախն անցնում է կառավարման նախագահական համակարգի: Նոր Սահմանադրությամբ նաև ամրագրվում է Արցախի Հանրապետություն անվանումը: 

 

Քվերակության արդյունքների մասին առավել մանրամասն՝ այստեղ: