Հնդկաստանում Airbus A320 մարդատար ինքնաթիռը վերասարքավորել են բուսակերների ռեստորանի, որը կրում է Hawai Adda անվանումը: Ինքնաթիռի ներսում նաեւ տեղ է գտնվել հացի փռի եւ սրճարանի համար: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Նոր հաստատությունը սկսել է գործել երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Փենջաբի նահանգի Լուդհիանա քաղաքում: Hawai Adda-ն կարող է միաժամանակ ընդունել մինչեւ 72 մարդու:

Օդանավն ավելի վաղ պատկանում էր Air India առաջատար ազգային ավիափոխադրողին: Ինքնաթիռի վերասարքավորման համար պահանջվել է ավելի քան մեկ տարի:

Նախագծի ստեղծողը Hands Hospitality հոնկոնգյան ընկերությունն է, որն աշխատում է ռեստորանների ինտերիերների վրա: Ինչպես հայտնել են կազմակերպությունում, իրենք ցանկացել են պահպանել օդանավի օրիգինալ դիզայնի որքան կարելի է շատ տարրեր: Այդ նպատակով ֆիրման վարձել է ավիաընկերությունների ինժեներների եւ տեխնիկական մասնագետների: