«Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը ԼՈւՐԵՐ.com-ին փոխանցեց, որ այսօր՝ փետրվարի 22-ին, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել՝ ի զորակցություն «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի։ 

 

Սյուզան Սիմոնյանը նշեց, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը վատթարացել է, երեկ կրկին արյան փսխումներ է ունեցել:

 

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին և կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել և բերման էին ենթարկել։

 

Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:

 

Դատարանի վճռով Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: 

 

Սոնա Հարությունյան