Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարը:

Մրցաշարի 5-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանն ուժերը չափեց Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ: Հանդիպումը խաղաղ ելք ունեցավ:

Հիշեցնենք, որ նախորդ 4 տուրերում Արոնյանը միավոր է կիսել և այժմ իր ակտիվում ունի 2 միավոր: