Այսօր՝ ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: Տեղեկացրել էինք, որ զինծառայողը ծնունդով Լոռու մարզի Ճոճկան համայնքից էր, սակայն ընտանիքով 10 տարուց ավել է՝ ինչ բնակվում էին Վանաձորում: 

 

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն ԱսլանյանըԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ Գոռն ամուսնացած էր, ունի մեկ տարեկան երեխա: «Հայրը՝ Ֆրունզիկը, ոստիկանությունում է աշխատում, կոչումով մայոր է: Ողբերգության մասին ընտանիքին արդեն տեղեկացրել են: Հայրը գիշերը հերթապահության է եղել, կանչել են, ասել»,- ասաց քաղաքապետը: 

 

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: Մասնավորապես, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 62 արկ, որից 10-ը հրանոթից, 52-ը ականանետերից:

 

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ, որի մասին երեկ հայտարարել է ադրբեջանական ռազմական գերատեսչությունը: