Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը կառավարության ղեկավարին ներկայացրեց խաղաղ պայմաններում զինվորներին ծխախոտ չտալու վերաբերյալ նախագիծը.

 

«Ուզում եմ հատկապես շեշտել, որ այս նախագիծը վերաբերվում է միայն պայմանագրային զինծառայողներին: Մինչև այժմ նրանց հատկացվում էր օրական մեկ տուփ ծխախոտ, որը ոչ բոլորն էին օգտագործում: Նախագծով առաջարկվում է պայմանագրային զինծառայողներին տալ գումար՝ ծխախոտի փոխարեն: Երեկվանից համացանցում խոսում են, թե զինվորի ծխախոտը վերցնում ենք, չենք տալիս: Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս նախագիծը պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողներին չի վերաբերվում:

 

Վարչապետի դիտարկմանը՝ քննադատությունները լսել եք դրա համա՞ր եք այսպես մանրամասն ներկայացնում, պաշտպանության նախարարն արձագանքեց՝ այո՛:

 

Նշենք, որ կառավարությունը համաձայնություն տվեց նախարարի առաջարկած նախագծին: