Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու նպատակով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից Հայաստան կուղարկվի 32 անդամից բաղկացած պատվիրակություն: Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

 

Մինչ այդ, Հայաստան է ժամանել ԵԽԽՎ պատվիրակությունը, որի կազմում են Լիլիան Մորի-Պասքիեն, Ինգեբյորգ Գոդսկեսենը և Ադել Գամբարոն: Հայաստանում խորհրդարանականների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքներով ԵԽԽՎ պատվիրակության անդամները կհրապարակեն հայտարարություն: