Փետրվարի 27-ին Սեուլում բնակվող հայերը սումգաիթյան ջարդերին նվիրված պիկետ են կազմակերպել Կորեայի Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանատան դիմաց:

Պիկետի մասնակիցներից Սահակ Ասլիկյանը նշել է, որ Սեուլում բնակվող փոքրաքանակ հայությունը ջանքեր է գործադրում ներկայացնելու ճշմարտությունը սումգաիրթյան ողբերգության մասին Կորեայի Հանրապետությունում, որի հասարակությունը զգայուն է պատմական արդարության խնդիրների նկատմամբ:

Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները փորձել են խափանել միջոցառումը, որը սակայն նրանց չի հաջողվել: