Զինծառայողների զինգրքույկներում ապրիլյան պատերազմին մասնակցելու վերաբերյալ գրանցված 200 ուսումնասիրված դեպքերից հայտնաբերվել է 4-ը, որոնք ենթակա են ուղղման:

«Մենք ունենք շատ արդյունավետ աշխատող թեժ գիծ, որը յուրաքանչյուր օր 100-150 զանգ է ընդունում: Թեժ գծում կան մասնագետներ, ովքեր հատուկ այդ թեմայով զբաղվում են. նրանք անուն առ անուն զբաղվում են այդ գործով՝ փորձելով ուսումնասիրել դրանք: Իհարկե, եղել են դեպքեր, երբ մարդը եղել է այն զորամասում, որը մասնակցել է մարտական գործողություններին, սակայն այդ զինծառայողն անձամբ այդ օրը մարտական հերթապահության չի եղել: Եղել են նաեւ զինծառայողներ, ովքեր իրականում մասնակցել են, բայց սխալմամբ դա նրանց զինգրքույկներում չի նշվել: Այս դեպքերը քիչ են, եւ դրանք բոլորը ուղղվող են: Կարեւորը, որ մենք ունենք համապատասխան գործիք խնդիրը լուծելու համար: Բոլոր զինկոմիսարիատները ստացել են աշխատանքի համապաստախան ուղեցույցները, եւ մեր համապատասխան վարչություններում այդ դեպքերն անհատական հիմքով են ուսումնասիրվում: Մենք չունենք մեկ ընդհանուր լուծում բոլորի համար»,-եզրափակեց Վիգեն Սարգսյանը: