Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է թրաֆիքինգի գործով դատաքննությունը: Այս գործով ամբաստանյալներ Սուսաննա Մարտիրոսյանն ու Նարինե Մովսիսյանը, մեղադրվում են Գյումրի քաղաքի բնակիչներից մեկին դիտավորությամբ սեռական շահագործման ենթարկելու մեջ: Ամբաստանյալ Սուսաննա Մարտիրոսյանը նախորդ նիստի ժամանակ հրաժարվել էր իր փաստաբան Մելանյա Սարգսյանի ծառայություններից եւ դատարանին միջնորդել տրամադրել 10 օր ժամանակ' նոր փաստաբան ունենալու համար: Դատարանը մոտ մեկ ամիս ժամանակ էր տրամադրել ամբաստանյալին, փաստաբանի հետ պայմանագիր կնքելու համար, սակայն այս նիստին նա կրկին ներկայացել է առանց փաստաբանի: Այլ մանրամասներ՝ տեսանյութում: