Սիրիայում հակամարտության վեց տարիները երկիրը վերածել են ավերակների եւ հանգեցրել այն բանին, որ նրա բնակիչների գրեթե 85 տոկոսն ապրում է աղքատության մեջ: Այդ մասին փետրվարի 22-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում:
Նա հիշեցրել է, որ հաջորդ ամսին նշվելու է Սիրիայի հակամարտության վեցերորդ տարելիցը:

«Դիմակայության վեց տարիներն ամայացրել են երկիրը, նրա ժողովրդին, նրա երեխաներին: Սիրիացիների երկիրն ավերակների մեջ է, նրանց մերձավորներն սպանվել կամ վիրավորվել են: Բնակչության մեծ մասը՝ շուրջ 13,5 մլն մարդ, պաշտպանության եւ հումանիտար օգնության սուր կարիք ունի: Սիրիացիների գրեթե 85 տոկոսն ապրում Է աղքատության մեջ, ընդ որում բնակչության երկու երրորդից ավելին ծայրահեղ աղքատության ճիրաններում է»,-ասել է Օ՛Բրայենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: