1922թ.-ից փետրվարի 23-ը պաշտոնապես համարվում է Կարմիր Բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում այն նշվել է որպես Խորհրդային բանակի օր:

 

ԽՍՀՄ փլուզումից հետո տոնը անվանափոխվել և կոչվում է Հայրենիքի պաշտպանի օր:

 

Օրվա կապակցությամբ Աբովյանում և հարակից գյուղերում վետերանների մեծարման և նրանց ավանդը գնահատելու նախաձեռնությամբ է հանդես եկել Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը:

 

Հիմնադրամի աշխատակիցները այցելել են բոլոր վետերաններին, փոխանցել են Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը և դրամական պարգևներ են հանձնել հաղթանակի մասնիկ տարեց խորհրդանիշներին: