Երեկ «ԵԼՔ» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել՝ ցույց տալով ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանի նվիրած մեգաֆոնը: Պատգամավորը լուսանկարն այսպես էր մեկնաբանել. «Ինչպես ասում են՝ շուտով Երևանի փողոցներում»:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց Ալեն Սիմոնյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք Փաշինյանի արտահայտությունը նշանակում է, որ քարոզարշավն իրականացվելու է փողոցային պայքարի միջոցով:

 

«Տարօրինա՞կ է, որ քարոզարշավի ժամանակ փողոցներում պայքար է լինելու, տարօրինակ չէ՛: Սպասվում են հանդիպումներ բակերում, փողոցներում, կոչեր քաղաքացիներին, ելույթներ»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ ինքն ու Փաշինյանը պատրաստվում են շատ ակտիվ քարոզչություն իրականացնել էրեբունիում, Նուբարաշենում և Նորք Մարաշում: