Փետրվարի 25-ին, ժամը 13:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ փողոցի վերջնամասում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել մոտակա դաշտում գտնվող ցանկապատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Honda CR-V» մակնիշի 51 DT 005 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել դաշտում գտնվող մետաղե ցանկապատին. տուժածներ չկան:

 

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: