ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածները:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: