Դավիթաշենում 25-ամյա աղջիկն ինքնասպան է եղել կախվելու միջոցով: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ փետրվարի 27-ին «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ ժամը 13:40-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել 1992-ին ծնված Ն.Ն.-ի դին:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետի՝ մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 12:40-13:00 ընկած ժամանակահատվածում Դավիթաշենի շենքերից մեկի բնակարանում աղջիկն ինքնասպանություն է գործել էլեկտրական հոսանքի լարով կախվելու միջոցով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: